Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Արդյունավետ տուր

Արդյունավետ տուր
24.06.2012 | 22:59

«Փյունիկ»-«Արարատ», «Բանանց»-«Ուլիս» հանդիպումներով այսօր ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության տասնչորսերորդ տուրը: Ինչպես և սպասվում էր, ետնապահի հետ խաղում փոխչեմպիոնը պիտի փորձեր ավելացնել միավորների ունեցած պաշարը` ձգտելով ավելի նախընտրելի դիրքի հասնել մրցաշարային աղյուսակում: Առաջին խաղակեսում ռեալ գոլային պահ կորցրեց Տիգրան Ղարաբաղցյանը: Մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ` հարվածեց, սակայն գնդակն իր վրա «վերցրեց» դարպասաձողը: Երկրորդ խաղակեսում Սարգիս Հովսեփյանն առաջ մղեց «Փյունիկին»: Դա տեղի ունեցավ հանդիպման հիսուներկուերորդ րոպեին, տուգանայինի իրացումից: Երկրորդ խաղակեսում Գագիկ Պողոսյանը (65), Գոռ Մալաքյանը (69, 89), Կամո Հովհաննիսյանը (71), փոխարինման դուրս եկած Ղուկաս Պողոսյանը (87) հաշիվը դարձրեցին ջախջախիչ` 6:0: «Բանանց»-«Ուլիս» խաղում հաջողությունն առաջինն ուղեկցեց դաշտի տերերին: Քառասունմեկերորդ րոպեին Արտակ Դաշյանի հեռահար հարվածն արեց իր գործը` ստիպելով Էդուարդ Հովհաննիսյանին գնդակը հանել դարպասից: 63-ին դարպասը գրավելուն մոտ էր ուլիսցի Դավիթ Գրիգորյանը, սակայն Ստեփան Ղազարյանը վստահ գործեց: Այս գրոհն ուլիսցիների համար դարձավ կատաղի գրոհների ազդանշան: Ընդամենը չորս րոպեում չեմպիոնը երեք անգամ գրավեց «Բանանցի» դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Պատոն (69), Արսեն Բալաբեկյանը (71, 73):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ